Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ են կանչելու Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով:
ԱԳ նախարարը հայտնել է, որ մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է և հետախուզվում է։
«Հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների համար Թբիլիսի կանչել Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին»,- ասել է Զալքալիանին:
«Դեսպանի մասնակցությամբ այլ հարցերի հետ միասին անհրաժեշտ է որոշել ինչ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի ստեղծված իրավիճակը երկկողմ հարաբերությունների, տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության և, որ ամենագլխավորն է, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման տեսակետից համատեղ ջանքերի վրա բացասական ազդեցություն չունենա»,- հայտարարել է նա:
Զալքալիանին ընդգծել է՝ Վրաստանը չի նախատեսում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է որոշել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ, որ Սաակաշվիլիի նշանակմանն հետ կապված իրավիճակը երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենա:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին պաշտոնապես նշանակել է երկրի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ:
