Վրաստանի օդանավակայաններում կվերականգնեն ժամանած զբոսաշրջիկներին գինի բաժանելու ակցիան: Տուրիզմի ազգային վարչակազմը ծրագրում է հյուրերին 300 հազար բրենդային գինի նվիրել:
Գերատեսչությունն արդեն գինու գնման էլեկտրոնային մրցույթ է հայտարարել: Արժեքը կազմում է 1 մլն լարի:
Մրցութային փաստաթղթերից հայտնի է, որ կնվիրեն չոր գինի Սապերավի տեսակի բաղադրությամբ՝ 100 տոկոսով կոնսերվանտներից զերծ: Շշերը ձիթապտղի գույնի են և փոխադրման հատուկ փաթեթավորմամբ:
Մրցույթում հաղթած ընկերությունը պետք է գինի մատակարարի Քութաիսիի, Բաթումիի և Թբիլիսիի օդանավակայաններ: Մատակարարումները կսկսվեն պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օր հետո և պետք է ավարտվեն ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 25-ին:
Մրցույթին կարող են մասնակցել ընկերություններ, որոնք շուկայում աշխատել են վերջին 6 տարում և արտադրել են ոչ պակաս 100 հազար լիտր գինի: Հետաքրքրված ընկերություններից հայտերի ընդունումը կսկսվի հուլիսի 2-ից և կավարտվի հուլիսի 5-ին:
Գինու բաժանման արշավը Վրաստանի օդանավակայաններում անցկացվելու է արդեն վեցերորդ անգամ: Վերջին անգամ ակցիան անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերին: