Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին: Այս մասին ինչպես փոխանցում է Sputnik Грузия-ն, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը։
Դա վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը կլինի Հայաստան: Նա ստանձնել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեբերի 8-ին:
«Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակը»,- ասել է Մկոյանի խոսքերը:
Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Վրաստանի վարչապետը Երևանից կուղևորվի Թուրքիա:
Գախարիան ընդհանուր առմամբ երկու անգամ այցելել է Երևան որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար 2017 թվականի հունիսին և որպես ՆԳ նախարար 2018-ի փետրվարին:
