Վրաստանից հաստատել են «3+3»-ի առաջին նիստին չմասնակցելը

Ամենադիտվածներ

Ինչպես արդեն հայտնի է դարձել այսօր՝ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը։

Հայտարարվել էր, որ դրան 5 երկրներ են մասնակցելու՝ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանի, Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Վրաստանը չի մասնակցելու։

Այս մասին լուրը հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ Վրաստանը չի դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը ու հետևաբար՝ չի ունենա ներկայացուցիչ առաջին նիստում։

Նշվել է նաև, որ Վրաստանը բազմաթիվ անգամներ հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված տվյալ ձևաչափի հետ։

Ամենաթարմ