Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցը դեպի Վրաստան, ինչն էլ կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:
«Հատկանշական է այն փաստը, որ անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի չիպով՝ էլեկտրոնային: Ուղևորությունը պետք է տեղի ունենա օդային կամ ծովային ճանապարհով»,- հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից:
Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներն Ուկրաինայում և Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր շարունակ։