Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1194 նոր դեպք, ապաքինվել են ևս 678-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 365068 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 351144-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5297 պացիենտներ, որոնցից 22-ը՝ վերջին օրվա ընթացքում։
