Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 2844 նոր դեպք, ապաքինվել են ևս 814-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է քովիդի 631563-ի դեպք, որոնցից լիակատար առողջացել են 598468-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 9221 պացիենտներ, որոնցից 29-ն անցած օրվա ընթացքում։

