Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 509 նոր դեպք, ապաքինվել են ևս 1200-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 312954 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 294252-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4163 պացիենտներ, որոնցից 12-ը՝ անցած օրվա ընթացքում։

