Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք, ապաքինվել է ևս 4227 պացիենտ։
Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 209462 դեպք, որոնցից 184668-ը լիովին առողջացել են։ Մինչ այս հիվանդությունից մահացել է 2140 պացիենտ, որոնցից 46-ը՝ վերջին օրվա ընթացքում։
Նշենք, որ դեպքերի քիչ լինելը կապված է թեստերի համեմատաբար քիչ լինելու հետ։