Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է արձանագրվել, ևս 3 մարդ առողջացել է:
Հայտնենք, որ երկրում ընդհանուր առմամբ 951 դեպք է հաստատվել, որոնցից 828-ը արդեն ապաքինվել է, իսկ 15 մարդ մահացել է:
3828 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 192 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից: