Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1965 նոր դեպք, ապաքինվել են ևս 3996-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում քովիդով հաստատված վարակումների թիվը 567922 է, որոնցից լիակատար ապաքինվել են 523669-ը։ Մինչ Այս հիվանդությունից մահացել են 7917 պացիենտներ, որոնցից 50-ը վերջին օրվա ընթացքում։
