Սեպտեմբեերի 7-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացել ենք, որՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը սեպտեմբերի 7-12-ը Կազանում կմասնակցի «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
«Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:
- Գառնի պատմամշակութային արգելոցում անցկացված միջոցառումը չի եղել նախարարության համաձայնությամբ. ԿԳՄՍ
- «իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում
Վահրամ Դումանյանը կհետևի նաև այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով»,- ասվում է հաղորդագրության մեջ: