Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ Վրաստանի 6 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Ռուսթավի, Գորի, Զուգդիդի և Փոթիում, ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 1-ին:
«Այդ քաղաքներում ուսումնական պրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից: Սա անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ գնահատենք ներկայի ռիսկերը: Այդ պատճառով մեզ և համաճարակաբաններին 2 շաբաթ է պետք, որից հետո հավելյալ որոշումներ կկայացնենք»,-ասել է Գախարիան:
Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի Գրուզիա»-ից: