Վրաստանում կարանտինը կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը․ Новости Грузия

Այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ  կառավարությունը  որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել  մինչև մայիսի 10-ը։ Արգելվել են նաև չորս մեծ քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի ելքն ու մուտքը։

«Ցավոք, կարող ենք արձանագրել այն փաստը, որ մեզ մոտ առաջին անգամ գրանցվել է 30 վարակված մարդ մեկ օրվա ընթացքում։ Կարելի է ասել, որ մենք մտել ենք երկրում ներքին տարածման լայնամասշտաբ փուլ»,- ասել է Գախարիան։

Վարչապետը հայտնել  է, որ այսօր անհնար է ճիշտ կանխատեսել, թե երբ վիրուսի տարածումը կհասնի առավելագույնին։ Գախարիան նշել է, որ յուրաքանչյուր գործողություն մեծ կարևորություն ունի։

«Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ, որպեսզի անցնենք վիրուսի տարածումը զսպելու նոր փուլին»,- ասել է Գախարիան։

Աղբյուրը՝ Նովոստի-Գրուզիա։

Ամենաթարմ