Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ

Վերջին տասն օրվա ընթացքում Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ վերջին դինամիկան կպահպանվի, և Վրաստանը կկարողանա հաղթել կարմրուկին:

«Լուրջ հետաքրքրություն կա քաղաքացիների կողմից: Երեկ երկրում անցկացվել Է 5 հազար լրացուցիչ պատվաստում, այսինքն՝ բնակչությունն ուշադրության Է առել այն հանգամանքը, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում Է և այն կարելի Է կասեցնել միայն պատվաստումների ճանապարհով»,-ասել Է Ամիրան Գամկրելիձեն:

Ինչ վերաբերում Է պատվաստանյութերի պաշարներին, ապա, ինչպես ասել Է կենտրոնի տնօրենը, պահանջարկի միտումն աճող Է, ուստի պատվաստանյութերի պաշարները համալրելու աշխատանք Է տարվում:

Ամենաթարմ