Վրաստանում գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ, այսինքն՝ կոնկրետ ժամանակահատվածում բնակչության թիվը նվազել է։
Այս մասին հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական գործակալությունը։
Նշվում է, որ 2021 թվականի հունվարից հունիս ժամանակահատվածում Վրաստանում ծնվել Է 21 հազար 839 երեխա, իսկ նույն ժամանակում մահացած մարդկանց թիվը կազմել է՝ 25 հազար 821։
Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ բացասական ցուցանիշ է գրանցվել երկրի ողջ շրջաններում։