Մեր հարևան Վրաստանում շարունակում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային բարձր թվեր։
Ինչպես հայտնում է Aliq.ge-ն՝ այսօր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 87 նոր դեպք։ Ապաքինվել են ևս 20-ը։
Մինչ այս Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 1917 դեպք, որոնցից ապաքինվել են 1354-ը։ Գրանցվել է մահվան 19 դեպք։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնեց, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։