Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվել է դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը: Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեն, ներկա փուլում գրանցվել է կենսաթոշակային տարիքի մինչև 6 հազար ուսուցիչ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Ինչպես նշում է Աբուլաձեն, ուսուցիչները, որոնք աշխատանքից հեռանալու կամավոր որոշում են ընդունել, արդեն հոկտեմբերի սկզբին միանվագ աշխատավարձ կստանան երկու տարվա համար: Բացի դրանից՝ նրանց համար ցմահ կպահպանվի մանկավարժի բժշկական ապահովագրության փաթեթը:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, դպրոցների վարչակազմերին և կրթական ռեսուրս-կենտրոնների՝ գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կարող են դրամական փոխհատուցում ստանալու հայտը ներկայացնել մինչև 2019 թվականի ավարտը: Փոխհատուցման վճարումների երկրորդ փուլը կկայանա տարվա վերջին: