Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան որոշում է կայացրել երկու շաբաթով արգելք սահմանել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցության վրա՝ երկրում նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի հայտնաբերման պատճառով: Այս մասին հաղորդում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը մանրամասն լսել է տեղեկատվությունը գերատեսչությունների բոլոր ներկայացուցիչների կողմից՝ վիրուսի տարածումից խուսափելու և պլանավորված գործողություններից առումով: Արտակարգ համակարգող խմբի հանդիպման արդյունքում որոշում է կայացվել օդային երթևեկության հետ միասին սահմանափակել նաև մուտքը ցամաքով: Այս մասին տեղեկացվել է նաև իրանական կողմին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից Ադրբեջան էր վերադառնում: Հիվանդը ներկայումս գտնվում է հիվանդանոցում է:
Ըստ բժիշկների` նրա կյանքին այս փուլում վտանգ չի սպառնում: