Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին միանալու հնարավորությանը։
Նա ասել է, որ իրենք ուսումնասիրել են գործընկերների կողմից կիրառվող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները ու ուզում է վճռականորեն նշել, որ Վրաստանը չի մասնակցի պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ժողովրդի և ազգային շահերը։
Ղարբաշվիլիի խոսքով՝ պատժամիջոցներին միանալը միայն կվնասի Վրաստանին ու երկրի բնակչությանը։
Նա ընդգծել է, որ ինքը, որպես ներքին ու արտաքին քաղաքակությունների համար պատասխանատու մարդ, գործելու է՝ ելնելով միայն ազգային շահերից։