Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերի մասին:
Վարչապետը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Վրաստանից Հայաստան ականանետեր տեղափոխելու մասին: Նա նշել է, որ դա «լրատվամիջոցների կողմից տարածված չճշտված տեղեկատվություն է»:
Գախարիան հավելել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և եղբայրությանը ոչինչ չի սպառնում:
Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզ»-ը: