fbpx
Աշխարհ

Վրաստանը իրականացնելու է ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումներն արվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։

«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ստրատեգիական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել բարձր մակարդակի վրա, քան այժմ, և դա մեծ հաջողություն է, որը մենք նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողի հարցին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ