Վրաստանը ժամանակավոր դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:

«Երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվել է Չինաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը»,-նշված է գործակալության հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ չինական կողմը արդեն տեղեկացվել է Վրաստանի այս որոշման մասին, սահմանափակումը կգործի մինչև մարտի 29-ը: Իրադարձությունների զարգացումներից ելնելով, որոշումը հնարավոր է վերանայվի:

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի։

Ամենաթարմ