fbpx
Աշխարհ

Վրաստանը պատրաստ է վերագործարկել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ

Վրաստանը պատրաստ է «վերագործարկել» հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ: Մենք քննարկեցինք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացումը, ես հաստատեցի Վրաստանի պատրաստակամությունը վերսկսելու և վերագործարկելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Նրա կարծիքով՝ դա Վրաստանին թույլ կտա «ամրապնդել երկկողմ կապերը» և «խթանել ավելի մեծ զարգացում, բարգավաճում, խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում և դրանից դուրս»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ