fbpx
Սպորտ

Վստահ չեմ, որ մենք նորից դուրս կգանք եզրափակիչ․ Կլոպ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջիկա մրցաշարի մասին

«Ես դեմ չէի լինի, որ մենք նորից դուրս գանք եզրափակիչ։ Սակայն, այս պահի դրությամբ ես վստահ չեմ, որ դա տեղի կունենա»,-ասել է Յուրգեն Կլոպը։

Նա նշել է, որ «Լիվերպուլը» նույն շանսերն ունի գվաթը ձեռք բերելու համար, ինչ մյուս ակումբները։

«Մտածում եմ՝ անգլիական ակումբները գերակայություն չեն ունենա այս սեզոնում։ Շատ ակումբներ լավ շանսեր ունեն»,-հավելել է նա։

Կլոպի կարծիքով՝ սա պատմության մեջ ամենաուժեղ երկրորդ զամբյուղն է։ Ուտի Ուպեր Լիգա ստեղելու կարիք չկա։

«Մրցաշարին մասնակցելու են բարձր որակի խաղացողներով ակումբներ։ Օրինակ՝ «Յուվենտուսը», «ՊՍԺ»-ն, «Ռեալը»․ դուք մտածում եք, որ նրանք արդեն հանձնվե՞լ են։ «Բավարիան» ավելի է ուժեղացել Պերիշիչի և Կոուտինյոյի միջոցով»,-ասել է Կլոպը։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 20:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ