Վստահ եմ, որ հայ-չինական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել․ Սարգսյան

Ամենադիտվածներ

Վստահ եմ, որ հայ-չինական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել․ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մեծապես արժևորելով Չինաստանի կոմունիստական կուսակցության և Ձեր առաջնորդությամբ Չինաստանում իրականացվող արդյունավետ բարեփոխումները՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Նախագահը Սի Ծինփինին շնորհավորել է նաև ծննդյան օրվա առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ