fbpx
Աշխարհ

Վտանգի տակ է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի կյանքը․ Լապշին

Արցախ այցելության համար Ադրբեջանում դատապարտված, ապա միջազգային ճնշման շնորհիվ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում իր ազատազրկման ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ընդդիմադիր ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովին դատապարտել ու ավելի ուշ սպանել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։

«Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց»,- գրել է Լապշինը։

Նա հայտնել է, որ հիմա էլ վտանգի տակ է մեկ այլ ընդդիմադիր բլոգերի՝ Մեհման Հուսեյնովի կյանքը, քանի որ նույն մարդասպանների խումբն այժմ նրա բանտում է։

Այս մասին հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ