Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 05:29-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ։
Այս մասին հայտնում են ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
- Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել երթևեկելի գոտուց դուրս (մոտ 2 մետր):
Նշվում է նաև, որ ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ուղղել ավտոմեքենան։