fbpx
Աշխարհ

Պերմի հրաձգությունից տուժածների թիվը հասավ 43-ի

Օրերս Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ․ երիտասարդ հրաձգի կրակոցներից սպանվեցին ու վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ։

Ըստ ամենավերջին տվյալների՝ հրաձգությունից տուժածների թիվն արդեն հասել է 43-ի։

Նշվածներից միայն 12-ն են գտնվում հիվանդանոցներում, որոնցից 11-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսի վիճակը, ով հանդիսանում է հենց հրաձգություն իրականացնողը, ծանր է։ Նրա ոտքի մի հատվածն անդամահատվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձիգ Թիմուր Բեկմանսուրովը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ