Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ամենադիտվածներ

Կոնտեն ամեն օր ինձ օգնում ու մոտիվացիա է տալիս. Լուկակու

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 11:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Տ․ Ա․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 1996 թ.)։ Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից, իսկ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել ավտոմեքենան։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();