fbpx
Հասարակություն

Վթար Երևանում. մեքենաներից մեկը բախվել ու վնասել է արագ սննդի կետի պատը

Փետրվարի 15-ին՝ ժամը 01:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi colt» (վարորդ՝ Ն. Մ.) և «Toyota Prado» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Toyota Prado ավտոմեքենան բախվել է «Տնակ» արագ սննդի կետի պատին, ինչի հետևանքով պատը մասամբ վնասվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն. Մ.-ն արգելափակումից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi colt» ավտոմեքենան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ