fbpx
Աշխարհ

Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին:

Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է այն ժամանակ, երբ ոստիկաններին տեղափոխող շարասյունը ուղևորվում էր Պուլվամա շրջան:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման գրոհայինները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ