Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել:
Փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել ուղևոր Նարեկ Հ.-ին (ծնված 1995 թ.), ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մկրտիչ Ա.-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։