Ռեժիսոր Վուդի Ալենը 68 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Amazon Studios ֆիլմարտադրողի դեմ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ռեժիսորը, որպես պատճառ ներկայացրել է պայմանագրի առանց բացատրության խզումը: Թերթը նշում է, որ Amazon-ը հոլիվուդյան սեքս սկանդալների լուրերի ֆոնին հրաժարվել է ցուցադրել ռեժիսորի «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը ու ևս 3 ֆիլմ:
Նշնեք, որ Վուդի Ալենի դուստրը 2014թ. հորը մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ: Նա հայտարարել է, որ խորթ հայրը սեռական բռնության է ենթարկել իրեն, երբ ինքը 7 տարեկան է եղել:
Վուդի Ալենի ներկայացրած հայցում նշվում է, որ Amazon ընկերությունը պայմանագիր կնքելիս տեղյակ է եղել ռեժիսորի կյանքի այդ դրվագին և նման պատճառաբանությամբ պայմանագիր խզելը անօրինական է:
«Amazon-ը փորձում է արդարացնել իր որոշումը 25 տարվա վաղեմության անհիմն մեղադրանքներով»,- ասված է մեղադրական հայցում:
Փոխանցում է shantnews.am-ը։