Վուլվերհեմփթոնը երկրպագուներին հայկական խոհանոցն է ներկայացրել

Հրապարակող՝

Վուլվերհեմփթոնը երկրպագուներին հայկական խոհանոցն է ներկայացրել

Ամենադիտվածներ

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղին ակնկալվում է, որ անգլիական թիմի հարյուրավոր երկրպագուներ կայցելեն Երևան:

Ակումբի պաշտոնական կայքում ուղեցույց է հրապարակվել, որտեղ ներկայացվում է հայկական խոհանոցը՝ հուշելով երկրպագուներին ինչպես հասնել մարզադաշտ և ինչ ուտել Երևանում:

Ի՞նչ ուտել

«Ավանդական ուտեստներ Հայաստանում» բաժնում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հայկական մի քանի ուտեստ՝ բացատրելով, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում:

Բաստուրմա- բարակ կտրտրած, համեմված տավարի միս, որն ընդգրկված է հայկական մսամթերքի մեջ

Խորոված- խորոված միս՝ մարինացված ու փայտի կրակի վրա տապակված

Խաշլամա- դանդաղ եփված գառան կամ տավարի միս՝ բանջարեղենով

Լավաշ- հայկական ավանդական հաց

Դոլմա- Փաթաթված խաղողի տերև, որի մեջ լցված են միս ու բրինձ

Գաթա- հայկական քաղցր հաց, որը մատուցվում է որպես աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ

Չուրչխելա- (հայկական սնիկերս) թելի վրա անցկացրած ընկույզ՝ թաթախված մրգահյութերի մեջ ու չորացրած:

Ակումբի կայքը անվտանգ ուղևորություն ու լավ ժամանակ է մաղթել երկրպագուներին:

Նվում է նաև, որ «Փյունիկը» 1000 տոմս է հատկացրել անգլիացի երկրպագուներին, ինչպես նաև 7 տոմս՝ մրցակցի սահմանափակ կարողություններ ունեցող երկրպագուներին:

Ամենաթարմ