«Նոր կյանք թափոնին» աշխատարանը՝ դեկտեմբերի 24-ին

Հրապարակող՝

«Նոր կյանք թափոնին» աշխատարանը՝ դեկտեմբերի 24-ին

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» աշխատարանին, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Բնության պետական թանգարանում։ Միջոցառման նպատակն է նպաստել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթի ձևավորմանը և դրանց նոր կյանք տալուն։

Միջոցառման ընթացքում մասնագետները կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն թափոնները վերածել արժեքավոր ռեսուրսների։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է շրջակա միջավայրի պահպանման, վերամշակման մշակույթի խթանման և թափոնների բացասական ազդեցության նվազեցման համար։

Մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով 011 818 555 հեռախոսահամարով։

Ամենաթարմ