«WCIT 2019»-ը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները ՏՏ ոլորտում

Հրապարակող՝

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Ամենադիտվածներ

Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում:

Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT 2019»-ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռևս 2014-ին: Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։

«Դա այն միջոցառումն է և այն վայրը, որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են և հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան: Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է զարգանում և ապագայի տեսլականը շատ կարևոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը: Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու կարևորությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Ամենաթարմ