WCIT

  • Քիմ Քարդաշյանը ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

    Քիմ Քարդաշյանը ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

    ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին և հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և մակագրել. «Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, քանի որ Հայաստանը հիասքանչ է, շնորհակալ եմ Արմեն Սարգսյանին մեզ հյուրընկալելու համար»:…

  • Քիմ Քարդաշյանը վերադարձել է ԱՄՆ և պատրաստվում է Սուրբ ծնունդին

    Քիմ Քարդաշյանը վերադարձել է ԱՄՆ և պատրաստվում է Սուրբ ծնունդին

    Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն արդեն վերադարձել է ԱՄՆ: Նա քրոջ՝ Քորթնիի ու իրենց երեխաների հետ մեկնել է երեկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան: Հիմա Քիմը պատրաստվում է Սուրբ ծննդին: Աստղը Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ միշտ ուրախ է սուրբծննդյան գնումներ անել հատկապես տատիկի հետ: https://www.instagram.com/p/B3axIMjgsPB/?utm_source=ig_web_copy_link 38-ամյա Քարդաշյանն ավագ քրոջ հետ Հայաստան էր եկել հոկտեմբերի 6-ին՝…

  • System of A Down-ը 2020-ի ամռանը գալու է Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    System of A Down-ը 2020-ի ամռանը գալու է Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ, System of a down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը այսօր մամուլի ասուլիս է տվել։ Ասուլիս ժամանակ երաժիշտը հայտնել է, որ 2020-ի հունիսին System of a Down ռոք խումբը գալու է Երևան։ «Եկող տարի մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անելու , որին ավելացրել ենք նաև Երևանը։ Դեռ…

  • Ինֆորմացիան ֆասթֆուդի պես մի բան է դարձել․ Սերժ Թանկյան

    Ինֆորմացիան ֆասթֆուդի պես մի բան է դարձել․ Սերժ Թանկյան

    Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը այսօր մասնակցել է WCIT-ի՝ «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը: «Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես Facebook, որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք…

  • WCIT-2019 համաժողով․ օր երրորդ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    WCIT-2019 համաժողով․ օր երրորդ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    Երևանում շարունակվում է WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովը։ Այսօր երրորդ օրն է։

  • Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին նվերների համար

    Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին նվերների համար

    Քիմ Քարդաշյանը դեռևս Երեւանում է։ Աշխարհահռչակ աստղի բազմաթիվ երկրպագուներ գրեթե շուրջօրյա հերթապահում են հյուրանոցի դռների մոտ, որում նա կանգ է առել։ Շատերը ցանկանում են Քիմին որեւէ հուշանվեր, փոքրիկ նվեր մատուցել։ Քիմ Քարդաշյանը Instagram-ի Stories բաժնում շնորհակալություն է հայտնել նվերների համար, որոնք իրեն այս օրերին նվիրել են երկրպագուներն ու հայ դիզայներները։ «Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն…

  • Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկների բույրով օծանելիք է ցանկանում ստեղծել

    Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկների բույրով օծանելիք է ցանկանում ստեղծել

    Երևանում իր աշխատանքն է շարունակում WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Քիմ Քարդաշյանը՝ որպես հատուկ զեկուցող, ևս ելույթ ունեցավ համաժողովի ժամանակ։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը՝ որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, պատմեց իր փորձի մասին, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նա պատմեց, որ իր բիզնեսը կազմակերպում է 4-5-հոգանոց…

  • Վարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին

    Վարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար…

  • Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

    Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

    Գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան: Նրա օդանավը րոպեներ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով: Նշենք, որ ՏՏ համաժողովի մեկնարկը տրվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին։ Համաժողովի համար Հայաստան են ժամանել նաև հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը, System…

  • Յուրի Ջորկաեֆը՝ հայկական ֆուտբոլի զարգացման մասին

    Յուրի Ջորկաեֆը՝ հայկական ֆուտբոլի զարգացման մասին

    WCIT համաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող Յուրի Ջոկաեֆը պատմել է իր տպավորությունների մասին: «Դեռ 5 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է WCIT միջոցառում լինել․ շատ տպավորված եմ: 4 ամիս առաջ խոսել եմ բարձրագույն տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի հետ, և նա ասաց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա ասաց, որ մարդիկ միայն այսօրվա մասին…

  • Սերժ Թանկյանը Հայաստանում է

    Սերժ Թանկյանը Հայաստանում է

    Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան։ Նա Հայաստանում է՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019), որն տեղի է ունենալու հոկտեմբերի 6-9-ը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան են ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Ովքեր են WCIT 2019-ի հյուրերի ցուցակում․ Հակոբ…

  • Թողարկվել է WCIT 2019-ի բջջային հավելվածը

    Թողարկվել է WCIT 2019-ի բջջային հավելվածը

    Թողարկվել է WCIT 2019-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։ Հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Play Market-ից, ստեղծել է Hack Teck ընկերությունը։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70…

  • «WCIT 2019»-ը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները ՏՏ ոլորտում

    «WCIT 2019»-ը կընդլայնի Հայաստանի հնարավորությունները ՏՏ ոլորտում

    Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում: Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է…

  • WCIT-ի օրհներգը կստեղծվի արհեստական բանականության կողմից

    WCIT-ի օրհներգը կստեղծվի արհեստական բանականության կողմից

    Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress on Information Technology (WCIT) հիմնը կստեղծի արհեստական բանականությունը: Այս մասին հայտնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղարը: «Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի…