Ուեսթը ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ընդունել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել է:

Քանյեն իր Twitter-ում լուսանկար է հրապարակել և գրառում է կատարել

«Քանյե 2024»,-գրել է ռեփերը, որն ավելի վաղ այս տարվա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել էր «Քանյե 2020» գրությամբ։

Նշվում է, որ ԱՄՆ-ում Ուեսթի օգտին քվեարկել է ավելի քան 60 հազար մարդ: Ընտրողներն իրենց ձայնը տվել են ռեփերի օգտին 12 նահանգներում՝ Այովա, Արկանզաս, Կոլորադո, Այդահո, Կենտուկի, Լուիզիանա, Մինեսոտա, Միսիսիպի, Օկլահոմա, Թենեսի, Յուտա և Վերմոնտ: Այդ նահանգներից յուրաքանչյուրում նա ստացել է ընտրողների 1 տոկոսից պակաս ձայները։

Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից:

https://twitter.com/kanyewest/status/1323914087340781569

Ամենաթարմ