Ժամանց

Քանյե Ուեսթը ծեծել է երկրպագուին ինքնագիր խնդրելուց հետո

Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) Լոս Անջելեսում մարդ է ծեծել։

Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ակումբներից մեկ առջև, որտեղ հավաքված երկրպագուները նկարել ու ինքնագրեր են խնդրել Քանյեից։

Ականատեսները պատմել են, որ Յեն պահանջել է երկրպագուներից չանել վերոնշվածները ու մեղադրել նրանց՝ իր կյանքի բարդությունները չհասկանալու համար։

Արդյունքում, երբ երկրպագուներից մեկը մոտեցել է ռեփերին ու ինքնագիր խնդրել, Յեն բռունքով սկսել է հարվածել նրան՝ մեկ անգամ գլխին, մեկ անգամ էլ պարանոցին, որից հետո երիտասարդը վայր է ընկել ու գլխով ուժեղ հարվածել քարին։

Ըստ աղբյուրի՝ հաղորդման հիման վրա Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, բայց գործով ձերբակալվածներ ու մեղադրյալներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ