fbpx
ՏՏ

WhatsApp-ը 2 նոր գործառույթ է ստացել

WhatsApp մեսենջերը արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող օգնական կստեղծի բիզնես օգտահաշիվները կառավարելու համար, այս մասին հայտարարել է Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում է TechCrunch կայքը։

Նրա խոսքով՝ մեսենջերը կգործարկի արհեստական բանականության միանգամից մի քանի համակարգ՝ տարբեր խնդիրների, այդ թվում՝ բիզնես վարելու համար։ Նեյրոցանցը հանդես կգա որպես միջնորդ, որը կխոսի հաճախորդների հետ, կուղղորդի նրանց և առևտրային գործունեություն կծավալի:

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ բիզնես օգտատերերը կկարողանան արհեստական ​​բանականության համակարգեր օգտագործել Facebook և Instagram սոցիալական ցանցերում թիրախային գովազդի համար, ինչը հաճախորդներին կվերաուղղորդի դեպի WhatsApp չատ։ Արհեստական բանականությունը նաև կկարողանա ավտոմատ կերպով պատասխանել ստացված հարցերին։

WhatsApp-ն աշխատում է նաև մի շարք այլ նորամուծությունների վրա, այդ թվում՝ խմբային չատերը թաքցնելու, ֆայլերն առցանց ռեժիմում փոխանցելու և այլ գործառույթներ: Վերջերս մեսենջերը ներկայացրեց չատի ֆիլտրեր՝ հաղորդագրությունների կազմակերպման համար և իրադարձությունների պլանավորման ժամանակացույց խմբային չատերի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ