fbpx
ՏՏ

WhatsApp-ն ԱԲ-ով աշխատող նոր գործառույթ կստանա

WhatsApp-ում պրոֆիլի լուսանկարներն արհեստական ​բանականության (ԱԲ) միջոցով ստեղծելու հնարավորություն կավելացվի։ Համապատասխան ֆունկցիան WABetaInfo կայքը հայտնաբերել է WhatsApp-ի՝ Android-ի համար վերջերս թողարկված v2.24.11.17 բետա տարբերակում:

Պրոֆիլի լուսանկարների ստեղծման հնարավորությունը լրացնում է WhatsApp-ի արհեստական բանականությամբ աշխատող գործառույթների աճող ցանկը: Ավելի վաղ մեսենջերը ներկայացրել էր տեքստային հաղորդագրությունների հիման վրա սթիքերներ ստեղծելու հնարավորությունը, իսկ որոշ երկրներում WhatsApp-ն ունի չատբոտի աջակցություն, որը կարող է տարբեր թեմաների վերաբերյալ տեղեկություններ փնտրել, առաջարկություններ անել և պատկերներ ստեղծել:

WhatsApp-ն աշխատում է նաև մի շարք այլ նորամուծությունների վրա, այդ թվում՝ խմբային չատերը թաքցնելու, ֆայլերն առցանց ռեժիմում փոխանցելու և այլ գործառույթներ: Վերջերս մեսենջերը ներկայացրեց չատի զտիչներ՝ հաղորդագրությունների կազմակերպման համար և իրադարձությունների պլանավորման ժամանակացույց՝ խմբային չատերի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ