WhatsApp-ի ծրագրավորողները թեստավորում են մի շարք նոր գործառույթներ iOS հարթակում հավելվածի հաջորդ տարբերակի համար: Այս մասին հաղորդում է WABetaInfo-ին:
Նորամուծությունը հայտնվել է մեսսենջերի 2.19.80.16 բետա տարբերակում և պետք է ներառվի պաշտոնական թարմացման մեջ:
Չաթերում կհայտնվի նախազգուշացում, որ կան խնդիրներ՝ ստացված հաղորդագրությունների հետ կապված: Ծանուցումներում կառաջարկվի թարմացնել հավելվածը անսարքությունները հեռացնելու համար:
Բացի դրանից՝ WhatsApp-ը փորձարկում է ստացված կամ ուղարկված մուլտիմեդիայի ֆայլերն արագ խմբագրելու գործառույթը: Այն կավելացվի ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար: Նորամուծության միջոցով հնարավոր կլինի փոխոխություններ կատարել նկարներում՝ դուրս չգալով մեսսենջերից: Դա նաև թույլ կտա խնայել հեռախոսի հիշողությունն ու չպահպանել ավելորդ մեդիաֆայլերը: Ընդ որում՝ խմբագրված նկարները չեն փոխարինի սկզբնականները:
WhatsApp-ի թիմը նաև աշխատում է push-ծանուցումներում ձայնային հաղորդագրությունները նախապես տեսնելու գործառույթն ակտիվացնելու շուրջ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե որ թարմացման մեջ կներառվի այն:
Ինչպես գրում է պորտալը, չի բացառվում, որ հետագայում մեսսենջերը կկարողանա աշխատել մի քանի սարքերում անկախ սմարթֆոնից: Ընդ որում՝ կօգտագործվի օգտատերի միևնույն հաշիվը:
