WhatsApp-ը կունենա անվճար գործառույթ, որը Telegram-ում հասանելի է միայն բաժանորդագրությամբ
15
WhatsApp մեսենջերը շուտով կունենա չատում հաղորդագրությունների թարգմանության նոր գործառույթ, որը Telegram-ում ունենալու համար պահանջվում է վճարովի Premium բաժանորդագրություն։
Ինչպես հայտնում է WABetaInfo կայքը, նորամուծությունը հայտնաբերվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.9 համարով։ Այս գործառույթի միջոցով օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով թարգմանել չատի բոլոր հաղորդագրություններն ընտրված լեզվով:
Թարգմանչական տեխնոլոգիա
Ամենայն հավանականությամբ, WhatsApp-ի թիմը մշակում է իր թարգմանչական տեխնոլոգիան այս գործառույթի համար, թեև սկզբում ենթադրվում էր, որ նորարարությունը կօգտագործի Google-ի live translation ծառայությունը: Հաղորդագրությունների թարգմանությունը կկատարվի լոկալ սարքում, ինչը երաշխավորում է օգտատերերի անվտանգությունը, քանի որ տեքստը չի ուղարկվի ընկերության սերվերներ: Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ կլինի ներբեռնել լեզվական փաթեթները։
Աջակցություն ունեցող լեզուներ
Սկզբնական փուլում կլինի միայն հինգ լեզվի աջակցություն՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, պորտուգալերեն (Բրազիլիա) և հինդի: Ապագայում նախատեսվում է ընդլայնել աջակցվող լեզուների ցանկը։
Ինչպես նշվեց, նմանատիպ գործառույթ արդեն գոյություն ունի Telegram-ում, սակայն դինամիկ թարգմանություն օգտագործելու համար օգտատերերը պետք է ունենան Telegram Premium-ի ակտիվ բաժանորդագրություն: WhatsApp-ում այս գործառույթը հասանելի կլինի անվճար։
Նշենք, որ չատի հաղորդագրությունների թարգմանության գործառույթը դեռ մշակման փուլում է, և դեռ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի WhatsApp-ի բոլոր օգտատերերին։