Սպորտ

WTA և ATP վարկանիշային աղյուսակներում տեղի են ունեցել փոփոխություններ

Փետրվարի 18-ին Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել են թարմացված վարկանիշային աղյուսակները:

WTA վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ ռումինուհի Սիմոնա Հալեպը բարձրացել է երկրորդ հորիզոնական, ամերիկուհի Սլոան Սթիվենսը՝ երրորդ, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան՝ վեցերորդ:

Լավագույն տասնյակ է վերադարձել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը:
WTA վարկանիշային աղյուսակ, թոփ-10

1 (1). Նաոմի Օսակա (Ճապոնիա) — 6970 միավոր
2 (3). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 5537
3 (4). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) — 5307
4 (2). Պետրա Կվիտովա (Չեխիա) — 5120
5 (5). Կառոլինա Պլիշկովա (Չեխիա) — 5055
6 (7). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) — 5020
7 (6). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) — 4960
8 (8). Կիկի Բերտենս (Հոլանդիա) — 4885
9 (9). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 3565
10 (11). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) — 3406

ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն՝ ճապոնացի Կեի Նիսիկորին շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

ATP վարկանիշային աղյուսակ, թոփ-10

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 10 955 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8320
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6475
4 (4). Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա) — 5060
5 (5). Կևին Անդերսոն (ՀԱՀ) — 4595
6 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) — 4190
7 (6). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4100
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 3800
9 (9). Ջոն Իսներ (ԱՄՆ) — 3225
10 (10). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3140

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ