31-ամյա ռուս խառը մարտարվեստի մարտիկ և UFC-ի անհաղթելի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ցույց է տվել հայրենի հողերի լանդշաֆտները:
Սիլդի գյուղում ծնված մարզիկը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր Դաղստանի լեռնաշխարհի պատկերներից:
Instagram-ում հրապարակած լուսանկարները Նուրմագոմեդովը մեկնաբանել է «Մայրենի երկիր» վերտառությամբ:
Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը լինելու է Ջասթին Գեթջին: Ենթադրվում է, որ Խաբիբ-Գեթջի մենամարտը տեղի կունենա աշնանը:
https://www.instagram.com/p/CBElIByFai_/?utm_source=ig_embed