Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարի՝ Wimbledon-ի տղամարդկանց շրջանում հայտնի է կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը:
Հայազգի Կարեն Խաչանովը 5 սեթում՝ 4-6, 6-3, 7-5, 1-6, 4-6 հաշվով պարտվեց Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովին: Կարենը մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով 5-ը:
Եզրափակչի ուղեգիրը Շապոն վիճարկելու է Ջոկովիչի հետ: