Խաբիբ Նուրամագոմեդովը հիշել է նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտի մասին:
«Մենամարտի ժամանակ ես արել եմ այն ամենը, ինչ խոստացել էի։ Քոնորը խոստացվածից ոչինչ չի արել։ Սա է տարբերությունը մեր միջև: Դու կարող ես խոսել, բայց եթե դու ոչինչ չես անում, պետք է փակես բերանդ։ Այժմ ՄաքԳրեգորը ասում է, որ ինչ-որ բան արել է, բայց իրականում ոչինչ էլ չի արել: Այն ժամանակ նա ասում էր, որ սա պարզապես բիզնես է։ Դա ցույց տվեց ինձ, թե որքան թույլ հոգեբանություն ունի նա:
Ինձ դուր չի գալիս այդ տղան, նա հարվածում է ծերերին», – BT Sport-ի YouTube-ում հրապարակված հարցազրույցում նշել է Նուրմագոմեդովը։
Տեղեկացնենք,որ սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում կայանալիք UFC 242 մրցաշարում Նուրմագոմեդովը կհանդիպի Դաստին Պորյեի հետ: