Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ан-26 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը։
«Ներկա դրությամբ գտնվել են ձայնագրիչները, դրանք անվնաս են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմական վարչությունից հայտնել են, որ վթարի վայրում դեռ տարվում են որոնողական աշխատանքներ, ռազմական ինժեներները փնտրում են ողբերգության հավանական պատճառները:
Հիշեցնենք, որ Ան -26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չուգուև քաղաքի մերձակայքում՝ նախորդ գիշեր ուսումնական թռիչքի ժամանակ: Խցիկում գտնվել է 27 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ:

