Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Չավին նվաճել է առաջին տիտղոսը մարզչի պաշտոնում։
«Ալ Սադը», որը նա գլխավորում է, 15-րդ անգամ նվաճել է շեյխ Յասիմի գավաթը: Եզրափակչում Չավիի ակումբը հաղթել է «Ալ Դուհայլին» (1-0):
Նշվում է, որ սա 70-րդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։
Չավին «Ալ Սադը» գլխավորել է գարնանը։ Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։